Մամուլ

Տղամարդը տնից առևանգել է քնած 5-ամյա երեխային և անտառում սեռական բռնության ենթարկել նրան

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում իրավապահ մարմինները ձերբակալել են մի 25-ամյա տղամարդու, որը կասկածվում է 5-ամյա աղջկա առևանգման և նրա նկատմամբ առանձնակի ծանր հանցագործություն կատարելու մեջ։

Այս մասին տեղեկացնում է «The Times of India» պարբերականը:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Ռայգադ շրջանում։

Հուլիսի 14-ի վաղ առավոտյան աղջկա ծնողները դիմել են ոստիկանություն՝ հայտնելով, որ երեխան անհետացել է իրենց տնից։

Ահազանգից անմիջապես հետո մեկնարկել են որոնողական աշխատանքներ, որոնց ակտիվորեն մասնակցել են նաև տեղի բնակիչները։

Որոշ ժամանակ անց երեխային հայտնաբերել են անտառային գոտում և անմիջապես տեղափոխել հիվանդանոց, սակայն բժիշկներին, ցավոք, չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Ըստ նախնական տվյալների՝ իրավապահները ենթադրում են, որ կասկածյալը երեխային տեղափոխել է անտառային հատված, որտեղ էլ իրագործել է իր հանցավոր արարքը։

Ոստիկաններին հաջողվել է նույնականացնել և գտնել կասկածյալին տեսահսկման խցիկների ձայնագրությունների վերլուծության շնորհիվ։

Հարցաքննության ժամանակ ձերբակալվածը խոստովանել է մեղքը՝ հավելելով, որ ցանկանում էր ինքնակամ ներկայանալ իրավապահներին, սակայն վախեցել է բնակիչների կողմից հնարավոր ինքնադատաստանի ենթարկվելուց։

Դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ քննությունը դեռ շարունակվում է։

Կիսվեք ձեր էջում