Մամուլ

Վստահ եմ՝ Գուրգեն Մելիքյանին ներկայացնելու կարիք չկա. Արթուր Վանեցյան

Վստահ եմ՝ Գուրգեն Մելիքյանին ներկայացնելու կարիք չկա. Արթուր Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.

«Վստահ եմ՝ Գուրգեն Մելիքյանին ներկայացնելու կարիք չկա: Սերունդներ է կրթել ու իր ամենօրյա վարքագծով բարձր պահել մեր մեջ իրական ազգային արժեքները: Իսկ քիչ առաջ 85 ամյա Գուրգեն Մելիքյանը մեզ հետ միասին, ուս ուսի կռվում էր ոստիկանների հետ:

vanetsyan meliqyan

Սիրելի հայրենակիցներ, վեր կացեք և եկեք հրապարակ: Մեր գործն արդար է: Մենք պետք է կասեցնենք օրվա իշխանությունների այս կործանարար ընթացքը»:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 14:00-ից Արթուր Վանեցյանը նստացույց է կազմակերպել Ազատության հրապարակում:

Կիսվել նյութով