Աշխարհ

Թուրքիայի արեւմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում

Թուրքիայի արեւմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում

Կիրակի ժամեր շարունակ անտառային հրդեհներ են մոլեգնում Թուրքիայի արեւմտյան շրջանում գտնվող Մուղլա նահանգում, հայտնում է Turkiye թերթը:

Պարբերականի տվյալներով՝ հրդեհը բռնկվել է առավոտյան 05:00-ի սահմաններում Բոդրում քաղաքի մոտակայքում: Ուժեղ քամու ներազդեցության ներքո կրակն անտառային գոտուց տարածվել է մոտակա թփուտներ եւ ձիթենիների դաշտեր:

turqia hrdeh

Ներկա պահին հրշեջներին դեռեւս չի հաջողվել հասնել կրակի բռնկման որոշ օջախների: Նրանց օգնություն են տրամադրում տեղի բնակիչները:

Անտառային հրդեհները Թուրքիայում ամենամյա երեւույթներ են, սակայն 2021թ. ամռանն ամենազանգվածային անտառային հրդեհներն էին տեղի ունեցել, որոնք միաժամանակ տարածվել էին 30 թուրքական նահանգում: Հրդեհների հետեւանքով 10 մարդ է զոհվել, տուժել է ավելի քան 860 մարդ:

Կիսվել էջում