ՄամուլՏեսանյութ

«Մենք տուն չենք գնալու, մնալու ենք այստեղ»․ ինչ իրավիճակ է Ազատության հրապարակում

«Մենք տուն չենք գնալու, մնալու ենք այստեղ»․ ինչ իրավիճակ է Ազատության հրապարակում

Քիչ առաջ ոստիկանության մեծաթիվ ուժեր ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին Ազատության հրապարակում հանրահավաքի դուրս եկած մի շարք քաղաքացիների։

Ազատության հրապարակում իրավիճակը սկսեց լարվել, երբ ոստիկանությունը տարավ վրանները, որոնք ցանկանում էին տեղադրել հանրահավաքի մասնակիցները՝ գիշերն այնտեղ անցկացնելու համար։

berman entarkel

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ոստիկանության այս գործողությունից հետո նշեց․

«Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք ու միանշանակ բոլորին հավաստիացնում եմ, որ պայքարն սկսել ենք և տուն չենք գնալու, չենք ավարտելու, անպայման մնալու ենք այստեղ ու մեր նպատակն իրագործելու ենք, իսկ մեր նպատակը մեկն է՝ մեր մեծ հայրենիքը՝ Արցախը և Հայաստանը, բերել մի իրավիճակի, երբ ապահովված է անվտանգությունը»:

Տեսանյութը ստորև

Share