Մամուլ

Վանաձորում տեղադրվել է Զորավար Անդրանիկի արձանը․ Տեսանյութ

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Հայաստանի երրորդ քաղաքի՝ Վանաձորի տոնի կապակցությամբ, Վանաձորում տեղադրվել է Զորավար Անդրանիկի արձանը։

Հուշարձանի կառուցման նախաձեռնող խմբի անդամ Սամվել Միկոյանը ասաց, որ նախաձեռնությունը ծնվել է նախորդ տարվա ապրիլ ամսին, սկզբից նախատեսել են ավելի փոքր չափերի արձան տեղադրել, սակայն հետո, տեսնելով, որ նվիրատվությունները շատ են, որոշել են մեծ չափի արձան տեղադրել:

Արձանը տեղադրվել է Վանաձորի այն հատվածում, որտեղից սկսվում է Զորավար Անդրանիկի անունը կրող փողոցը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել նյութով