ԱշխարհՇոու-բիզնես

Նա իր փոքրիկ ծնկների վրա է պահել հոր գլուխը. Արսինե Խանջյանը՝ ցեղասպանությունը վերապրած պապի մասին

Նա իր փոքրիկ ծնկների վրա է պահել հոր գլուխը․․․ Աշխարհահռչակ  հաջորդ հայը, ում նախնիները ևս վերապրել են Հայոց ցեղասպանությունն ու Օսմանյան կայսրության ոճրագործության հետևանքով հայտնվել օտար ափերում, Արսինե Խանջյանն է. РУСАРМИНФО-ն ներկայացնում է նաև Եղեռնից փրկված նրա նախնիների պատմությունը:

Հայտնի կանադացի դերասանուհի Արսինե Խանջյանը, ինչպես նաև նրա ամուսինը` Ատոմ Էգոյանը, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի սերունդներից են: Արսինեի պապը ծնունդով Արևմտյան Հայաստանի Էրզրում նահանգից էր, նա ևս 1915թ. թուրքական ոճրագործություններին է ականատես եղել:

«Նա այդ ժամանակ 5 տարեկան է եղել, նա իր փոքրիկ ծնկների վրա է պահել հոր գլուխը, որը կտրել էր թուրքը: Հետագայում նա իր երեխաներին տվել է ընտանիքի սպանված անդամների անունները՝ Մարի (մոր պատվին), Գրիգոր (հոր), Նշան (եղբոր) և Զաբել (քրոջ): Զաբելն իմ մայրն էր»,- պատմել է Խանջյանը:

Աղբյուր՝ shantnews.am

Կիսվել նյութով