Մամուլ

«Վաղը իր գժի թուղթը կհանի և որպես անմեղսունակ պատասխանատվությունից կազատվի». «Իմ քայլի» պատգամավորի հայրը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

«Վաղը իր գժի թուղթը կհանի և որպես անմեղսունակ պատասխանատվությունից կազատվի». «Իմ քայլի» պատգամավորի հայրը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

«Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանի հայրը՝ Վ. Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Նիկոլ Փաշինյանն «իր գժի թուղթը կհանի, և որպես անմեղսունակ պատասխանատվությունից կազատվի»:

«Բա մենք, որ նման հիմարություններ կարդում ենք Արմենպրեսով, Բա աշխարհը, որն Արմենպրեսից է իմանում Հայաստանի իրադարձություններից։ Ապուշը իրոք ունի սխալվելու իրավունք։

Միքայել Զոլյան

Դրա համար էլ վտանգ ներկայացնող ապուշներին մեկուսացնում են, որ իրենց սխալվելու իրավունքը ուրիշների գլխին պատուհաս չդառնա։ Եթե ազգը չի դիմադրում, պատրաստվենք նոր սխալներ կուլ տալուն ։

Այս արարածը անկեղծ ասում է՝ ինձանից ոչ մի ճիշտ բան մի սպասեք։ Իսկապես, անմեղսունակից միայն իրենից ավելի անմեղսունակը կարող է սպասելիքներ ունենալ,-Նիկոլ Փաշինյանի մասին գրել է վերջինիս թիմակցի հայրը:

Կիսվել նյութով