Աշխարհ

Հայտնի է Վրաստանի վարչապետի նոր թեկնածուի անունը

Հայտնի է Վրաստանի վարչապետի նոր թեկնածուի անունը

Վրաստանի վարչապետի նոր թեկնածուի անունը հայտնի է։ Նա պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ղարիբաշվիլին է: Նրան առաջադրել է «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհուրդը, փոխանցում է РИА Новости-ն։

Հիշեցնենք՝ Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան հինգշաբթի հրաժարական է տվել։ Այս որոշման գլխավոր պատճառը եղել են կառավարության հետ տարաձայնություններն՝ ընդդիմադիր Նիկա Մելիայի ձերբակալման պատճառով։

«Քաղաքական խորհուրդը միաձայն որոշում է ընդունել՝ Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածությունն առաջադրել երկրի վարչապետի պաշտոնում»,- ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Վրացական աղբյուրների տեղեկություններով՝ նոր վարչապետի նշանակման շուրջ քննարկումները երկրի խորհրդարանում կարող են մեկնարկել արդեն վաղը։

Գեորգի Գախարիա

Իրակլի Ղարիբաշվիլին 2013-2015 թվականներին արդեն իսկ զբաղեցրել է Վրաստանի վարչապետի պաշտոնը։ Մի քանի տարի տևած դադարից հետո 2019 թվականին Ղարիբաշվիլին կրկին ընգրկվել էր կառավարության կազմում՝ նշանակվելով Պաշտպանության նախարարի պաշտոնում։

Նշենք, որ այսօր Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական էր ներկայացրել։

Այսօր առավոտյան Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարականի դիմում է ներկայացրել՝ իր այդ քայլը բացատրելով ընդդիմադիր գործիչ, «Ազգային միացյալ շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի կալանավորման շուրջ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներսում առկա տարաձայնություններով։

Կիսվել էջում