Մամուլ

Չգիտեմ որևէ երկիր, որը պատրաստ էր մեզ հարվածային ԱԹՍ վաճառել. ԳՇ նախկին պետ

Չգիտեմ որևէ երկիր, որը պատրաստ էր մեզ հարվածային ԱԹՍ վաճառել. ԳՇ նախկին պետ

Զինված ուժերի Գլխավոր շտաբը 600 դոլարով զրահաբաճկոն գնելու հետ կապված տեղեկատվության չի տիրապետել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը՝ անդադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե Կառավարությունը գրեթե 600 դոլարով զրահաբաճկոն է գնել։

Արձագանքելով Սարգսյանի մեկ այլ հայտարարությանը, թե սպառազինության պլանը նոր իշխանությունները փոխել են, այնինչ  նախատեսվում էր 2018-2020թթ-ին 2000-ից ավելի ԱԹՍ-ներ ձեռք բերել, ԳՇ նախկին պետն ասաց․

Արտակ Դավթյան

«Ո՞վ ասաց, որ պլանում փոփոխություն է եղել։ Գեներալ Մովսես Հակոբյանը վերջերս ելույթ ունեցավ, ասաց՝ պլանում փոփոխություններ չեն եղել, ինքը սխալվում էր։ Ի վերջո պետք է կողմնորոշվեն՝ եղել է փոփոխություն, թե ոչ։ Դա վերջնական պետք է ասի ՊՆ-ն»։

Դավթյանը հարց բարձրացրեց, թե արդյոք որևէ երկիր Հայաստանին պատրատվում էր հարվածային ԱԹՍ վաճառել։

«Ես չգիտեմ որևէ երկիր, որը պատրաստ էր մեզ հարվածային ԱԹՍ վաճառել։ Կոնկրետ երկրից առաջարկ չեմ հիշում։ Մենք գնելու ցանկություն ունեցել ենք, սակայն չգիտեմ որևէ երկիր, որը պատրաստ էր մեզ վաճառել։ Ինձ մոտ նման տեղեկատվություն չի եղել։ Այլ տեսակի ԱԹՍ-ներ ՊՆ-ն գնել է, սակայն չեմ կարող ասել, թե քանի հատ»,-ասաց ԳՇ նախկին պետը։

Կիսվել նյութով