Ազատ խոսք

Վաղեմի մի պատմություն․ օրը ցերեկով, բժշկական համալսարանի շենքի առջև հայտնվեց զինված մի երիտասարդ իր շքախմբով

Վաղեմի մի պատմություն․ օրը ցերեկով, բժշկական համալսարանի շենքի առջև հայտնվեց զինված մի երիտասարդ իր շքախմբով

Լրագրող Հայկուշ Նազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վաղեմի մի պատմություն և արյան մեջ թափախված ձեռքեր

Երկու տասնամյակ առաջ, օրը ցերեկով, բժշկական համալսարանի շենքի առջև հայտնվեց զինված մի երիտասարդ իր շքախմբով, և առանց աչք թարթելու, ատրճանակով կրակեց այդ նույն շենքում սովորող երիտասարդներից մեկի՝ Աշոտ Խուդավերդյանի վրա։

Մահամերձ երիտասարդին հազիվ կարողացան հասցնել հիվանդանոց ու փրկել նրա կյանքը։ Վերջինս երկար ժամանակ մահվան ու կյանքի դեմ մաքառելուց հետո, կարողացավ ապաքինվել։

Իսկ ովքե՞ր էին այդ երիտասարդները՝ տուժողը այդ նույն համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչի եղբորորդին էր, մյուսն էլ ավելի ազդեցիկ ու ճանաչված մարդու, Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանի՝ Գագիկ Ղազինյանի որդին էր՝ Արթուր Ղազինյանը։

Այդ զարհուրելի պատմությունը երկար ժամանակ տպավորվել էր մարդկանց մոտ, որովհետև ահ ու սարսափի մեջ էին այդ օրերին բժշկական համալսարանի ուսանողները։

Հանցագործություն կատարած երիտասարդի հայրն ավելի ճանաչված ու մեծ շրջապատ ունենալով, կարողացավ կոծկել որդու այդ աններելի արարքները, համաձայնության եզրեր գտնելով տուժածի հարազատների հետ, փրկեց դատ ու դատաստանից սիրելի որդուն։

Եվ ոչ միայն փրկեց, այլև թև ու թիկունք դառնալով որդուն, աճեցրեց ու զորացրեց նրան։ Եվ այսօր այդ նույն երիտասարդը,դարձել է քաղաքական դեմք, հիմնադիր նախագահը, Մեկ Հայաստան կուսակցության և հարթակներից ելույթներ ունենալով, ցանկանում է տպավորություն ստեղծել իրեն չճանաչողների մոտ, մոռանալով մի բան՝ արյունոտ ձեռքերի ու խաթարված ճակատագրերի մասին։

Արթուր Ղազինյանի դասախոսությունները, գրառումներն ու ելույթները, չհիմնավորված ստատուսները նրան ճանաչողներին բնավ չեն զարմացնում ու հիացնում, ընդհակառակը, ամեն անգամ թմբկահարում և հիշեցնում են անմաքուր ու անվստահելի անցյալի մասին։

Անհրաժեշտություն եմ համարում մեջ բերել քաղաքական այդ գործչի ստատուսներից մեկը․

Հանցագործի կողմից ներեղություն խնդրելը չի ազատում նրան քրեական պատասխանատվությունից։ Ցինիզմը սահմաններ չունի․․․։

Եվ ո՞վ է այդպիսի վերամբարձ խոսքերի հեղինակը, նույն քրեական անցյալ ունեցող, բայց չդատապարտված մեկը, որի արյունոտ ու չմաքրված ձեռքերից դեռ գարշահոտությունն է փչում ու հիշեցնում, որ կյանքում ոչինչ երբեք չի մոռացվում․․․»:

Կիսվել էջում