«Որտեղից հայտնվեց այդ անծանոթը»․ Նարեկ Բավեյանը հայտնում է հանցագործության մասին
Երգիչ Նարեկ Բավեյանը սոցիալական ցանցերում պատմել է իր զարմուհու հետ տեղի ունեցած միջադեպի մասին՝ բարձրաձայնելով մի շարք հարցեր։
Նրա խոսքով՝ զարմուհին սրճարանում հեռախոսը թողել է բարմենի մոտ՝ լիցքավորման համար, սակայն հետագայում պարզվել է, որ այն փոխանցվել է մեկ այլ անձի։
Ըստ երգչի՝ անծանոթ տղամարդը մոտեցել է բարմենին և վերցրել հեռախոսը, իսկ վերջինս չի ճշտել, թե ում է պատկանում այն։
Բավեյանը տարակուսանք է հայտնել տեղի ունեցածի առնչությամբ՝ հարցադրելով, թե ինչպես է անծանոթը տեղեկացել հեռախոսի մասին և ինչու է բարմենը այն հանձնել առանց սեփականատիրոջը պարզելու։
Երգիչը միջադեպը կասկածելի է համարում՝ նշելով, որ դեռևս կան բազմաթիվ չպարզաբանված հանգամանքներ։
Տեսանյութը ստորև․


