Մամուլ

Վթարից երկու օր անց վարորդը մահացել է

Հունիսի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 22։30-ի սահմաններում Ուրցաձոր գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 60-ամյա Ապավեն Գ․-ի վարած «ՎԱԶ 2106»-ը և 21-ամյա Նարեկ Մ․-ի վարած «Lexus»-ը։

Բախման հետևանքով «Lexus»-ը դուրս է եկել ճանապարհից և բախվել քարե պատնեշին՝ կոտրելով այն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ապավեն Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 4-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության 112 օպերատիվ կառավարման կենտրոն, և հայտնել են, որ Ապավեն Գ․-ն գիտակցության չգալով՝ մահացել է։

Կիսվեք ձեր էջում