Սփյուռքահայերը ցույց են անում նախարարության շենքի դիմաց
Հայրենադարձվածները վաղ առավոտից շարունակում են մնալ Սփյուռքի նախարարության շենքի դիմաց։ Նրանք արտահայտում են իրենց բողոքը նախարարությունների օպտիմալացման հարցի հետ կապված։
Սփյուռքահայերի նախաձեռնությամբ նամակ է գրվել, որ հանձնվել է Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանին։
Ակցիայի մասնակից Աստղիկ Կարապետյանը կարծում է, որ նախարարությունների միացումը կարող է բացասական ազդել իրենց հարաբերությունների վրա․
«Սփյուռքը ներկայացնում է 10 միլիոն մարդ, որոնց կապող օղակը նախարարությունն է, եթե այն չլինի մենք չգիտենք՝ ինչ պետք է լինի»։
Նրանք կարծում են, որ հայրենադարձության խնդիրը ոչ միայն չի լուծվի, այլև կշարունակի ավելանալ։
Մասնակիցները իրենց քայլերթը շարուանկեցին դեպի Կառավարության շենք և իրենց նամակները հանձնեցին նամակների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին։
Լիանա Մարտիրոսյան