Մամուլ

Ռուսական դեսպանատան դիմացի ցույցը շարունակվում է՝ ավելի թեժանալով

ՀՀ Կոմունիստական կուսակցությունը Ռուսական դեսպանատան դիմաց ցույց է անում։ Նրանց նպատակը մեկն է՝ իշխանությունները պետք է դադարեցնեն հակառուսական քարոզները։

Ըստ ակցիայի կազմակերպիչների, հայ ժողովուրդը չպետք է տրվի սադրանքներին, պետք է հիշի իր անցյալը և ունենա դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի դաշնության հետ։

ՀՀ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեյի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանը նշում է, որ Հայաստանում Եվրոպայից կա պատվեր՝ հակառուսական քարոզչության․

«Ձեռքներդ հեռու Ռուստասնից, դարավոր բարեկամական հարաբերությունները ոչ ոք չի կարող խաթարել։ Հասկանում եմ, որ կան պատվեր կատարողներ, բայց չփորձեք պախարակել այդ պետությունը»։

Ներկաները փաստում են, որ Հայաստանում կա խտրական վերաբերմունք դեպի ռուս ժողովուրդը․

«Ռուսերենը միջազգային լեզու է, ինչո՞ւ պետք է դուրս գա մեր կենցաղից, օրինակ՝ ինչո՞ւ պետք է «Ինչ, որտեղ, երբ» խաղը լինի հայարեն, ինչու պիտի անգլերենի ուսուցիչները վերապատրաստվեն, իսկ ռուսերենինը ոչ։ Արայիկ Հարությունյանը խտրականություն է դնում»։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել էջում