ԱշխարհՄամուլ

Սուդանում երկվորյակների մայրը աղջկան անվանակոչել է Արմինե՝ ի պատիվ հայ բժիշկ Արմեն Մկրտչյանի

Սուդանի Նուբա լեռների Գիդել քաղաքում երկվորյակների մայրը աղջկան անվանակոչել է Արմինե՝ ի պատիվ հայ բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանի։ Վերջինս օգնել է լույս աշխարհ գալ երկվորյակներին և առանց դժբախտությունների բարդ ծննդաբերությունը ավարտին հասցնել։

Բժիշկ Մկրտչյանն այս մասին գրառում է կատարել՝ կիսվելով իր զգացողությունների մասին․

«Առավոտվա շրջայցի անակնկալը՝ գիշերը կանչում են ինձ, թե զույգ պտուղ է․ առաջինի ծնունդից հետո երկրորդի պորտալարի արտանկում է, սրտի զարկերը չկան… Հասնում եմ ու որոշակի միջոցառումներից հետո ծննդալուծում։ Վերակենդանացման բարդ գործն ավարտվում է հաջողությամբ… Երկրորդի անունը՝ ի պատիվ ինձ, մայրն անվանակոչել է Արմինե»։

Հիշեցնենք՝ Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» բժիշկ Արմեն Մկրտչյանը Սուդանի Նուբա լեռների Գիդել քաղաքում ժամանակավորապես փոխարինում է ամերիկացի բժիշկ, «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինային։

Կիսվել նյութով