Ազատ խոսք

«Շեֆիդ հարցրու, Պուտինից հրաժեշտի գրկախառնություն մուրալու մասին գիրք չի՞ ուզում գրել»․ Աշոտյանը՝ վարչապետի խոսնակին

«Շեֆիդ հարցրու, Պուտինից հրաժեշտի գրկախառնություն մուրալու մասին գիրք չի՞ ուզում գրել»։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ադրադարձել է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի այն արտահայտությանը, թե Սերժ Սարգսյանին «ականջից քաշելով են բերել ԵԱՏՄ»։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հանրայինի հյուրը վայ վարչապետի վույ մամլո խոսնակն էր։ Ամբարտավանության եւ բարոյազրկության մաստեր-կլասս էր։ Լկտիության ու տգիտության տրիումֆ։

Քոչարյանի օրոք Օսկանյանի մամլո խոսնակ աշխատած, հետո Տեր-Պետրոսյանի գիրկը թռած, իսկ հիմա Նիկոլի կոստյումի ծալքերում վխտացող սույն էակը, մոռանալով իր այսօրվա շեֆի հակառուսական եւ հակաեվրասիական ճղճղոցի մասին, ասում է, թե մեզ ականջներից ձգելով են բերել ԵԱՏՄ։

Տո այ մտավոր պլեբեյ, շեֆիցդ հարցրա, թե Ռուսաստանի հանդեպ 180 աստիճանով դիրքորոշումը փոխելու, Պուտինին հրապարակավ քծնելու, իսկ տակից պոակական ֆեյքերով ինքնահաստատվելու, վրացական զլմին «լևի» ներս թողելու, Քոչարյանի տիկնոջ հետ Պուտինի հանդիպումից սարսափելու ու ափալ-թափալ «Զվարթնոց» գնալու, հրաժեշտի գրկախառնություն մուրալու մասին գիրք չի՞ ուզում գրի։ Վերնագիրն էլ իմ կողմից նվեր. «Տակը լցնելու գարշահոտ արվեստը»»։

Կիսվել նյութով