Մամուլ

Սոթքից աշխատակիցներին տարհանել են․ հակառակորդը կրակում է Սոթքի ուղղությամբ

Սոթքից աշխատակիցներին տարհանել են․ հակառակորդը կրակում է Սոթքի ուղղությամբ

Ադրբեջանական կողմը կրակ է բացել նաև Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա։ Այս մասին Bavnews.am-ի հետ զրույցում ասաց Սոթք համայնքի բնակիչներից մեկը։

Bavnews.am-ի աղբյուրը նշում է, որ հանքավայրում աշխատանքները դադարեցված են և աշխատողներին էվակուացրել են տարածքից: Կանայք և երեխաները պատրաստվում են դուրս գալ Սոթքից։

Հակառակորդը սկսել է կրակել նաև սահմանի այլ հատվածներում:

Քիչ առաջ հայտնել էինք, որ վիրավորվել է նաև Բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը:

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Տեղ գյուղում կիրառում են ականանետային միջոցներ, փոխհրաձգությունը շարունակվում է։

Կիսվել էջում