Մամուլ

Վիրավորվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարը

Վիրավորվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարը

Սյունիքի մարզի Տեղ գյուղում փոխհրաձգությունը շարունակվում է, հայկական կողմից ունենք զոհեր և վիրավորներ։

Bavnews.am-ը տեղեկացավ, որ վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հարմանատար Արմեն Գյոզալյանը, որին այս պահին վիրահատում են Գորիսի բժշկական կենտրոնում։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Քիչ առաջ հայտնել էինք, որ Տեղ գյուղում լարված իրավիճակ է։ Փոխրհաձգություն է տեղի ունեցել Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում, ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով։

Կիսվել էջում