Մամուլ

Սյունիքի մարզում ավտոբուսի վթարից մահացած կնոջ ինքնությունը հայտնի է․ մանրամասներ

Սյունիքի մարզում ավտոբուսի վթարից մահացած կնոջ ինքնությունը հայտնի է․ մանրամասներ

Այսօր, ժամը 14.20-ին, Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է 1970 թ. ծնված Թամարա Դավթյանը։

Այս մասին Bavnews.am-ին փոխանցեցին ոստիկանության լրատվության բաժնից

Ավտոբուսի մեջ մանկավարժներ, աշակերտներ եւ այլ աշխատակիցներ են եղել։ Մինչ փրկարար ծառայության եւ շտապ օգնության հասնելը՝ առաջին օգնությունը ցույց են տվել գյուղացիները՝ փորձելով տուժածներին հանել։

Դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով 24 հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։

Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը (վարորդ Լ. Գ., ծնված 1948 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:

dprocakanner avtobus

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը մոտ 5 մետր բարձրությունից ընկել և հայտնվել է գետում։

Կիսվել նյութով