Մամուլ

Սիսիանի սուպերմարկետներից մեկում արված լուսանկարում սիրիահայ երիտասարդ է․ նա ադրբեջանցի չէ (ֆոտո)

Սիսիանի սուպերմարկետներից մեկում արված լուսանկարում սիրիահայ երիտասարդ է․ նա ադրբեջանցի չէ (ֆոտո)

«Լուսանկարներում՝ Սիսիանում հայտնված ադրբեջանցին է, ում դեռ չեն գտել»։ Այսպիսի տեղեկություն էր տարածել Info Mediaarm Տելեգրամյան ալիքը:

Bavnews.am-ի հետ կապ հաստատեց Արտո Սարկիսյանը, ով մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ լուսանկարում ինքն է և հերքեց այն տեղեկությունը, որ տարածված լուսանկարում ադրբեջանցի դիվերսանտ է։

Արտոն նշեց, որ նա այժմ գտնվում է Երևանում և երբ այցելել է Սիսիան զբոսաշրջության նպատակով, այնտեղ են իրեն լուսանկարել և տարածել։

adrbejanci sisian

Նա նշեց, որ տուրիստների է տեղափոխում Հայաստանի մարզեր, քաղաքներ զբոսաշրջության նպատակով և գաղափար անգամ չունի թե ինչպես է իր լուսանկարը հայտնվել տելեգրամյան ալիքներում և կայքերում։

arto 2
Կիսվել էջում