Մամուլ

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Nissan Tida-ն ու 2 Opel Astra-ները. կա 5 վիրավոր

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Nissan Tida-ն ու 2 Opel Astra-ները. կա 5 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի  12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ Արծվի թեւերի հարեւանությամբ, բախվել են են Nissan Tida ու 2 Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 2-ը Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 3-ը՝ «Աբովյան» բժշկական կենտրոն:

sevan xoshor avtovtar

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները  եւ օպերատիովերն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության  փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները:

Երթեւեկությունը դարձել է միակողմանի, եւ տեղում ուժեղացված ծառայության են կատարում պարեկները, որպեսզի խցանում տեղի չունենա:

yerevan sevan avtovtar

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

Կիսվել էջում