ՄամուլՏեսանյութ

Արտակարգ դեպք՝ Սպիտակում․ գայլը գազալցակայանում հարձակվել է քաղաքացու վրա (Տեսանյութ)

Արտակարգ դեպք՝ Սպիտակում․ գայլը գազալցակայանում հարձակվել է քաղաքացու վրա (Տեսանյութ)

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 16․15-ի սահմաններում Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել 41-ամյա մի տղամարդ։ Վերջինս եղել է անգիտակից, շոկային վիճակում․ տեղում անհետաձգելի բժշկական միջամտություն է կատարվել վիրաբույժ Ֆրունզե Եղինյանի գլխավորությամբ բուժանձնակազմի կողմից։

Բժիշկները տեղում տեղեկություններ են ստացել, որ տղամարդու վրա գայլն է հարձակվել, ու անմիջապես կատարվել է կատաղության դեմ պատվաստում, ապա վիրավորին դուրս են բերել շոկային վիճակից։

Հետազոտման արդյունքում հաստատվել է տեղեկությունը, քանի որ նրա մեջքի գոտկային շրջանում հայտնաբերվել է գայլի ատամի կծած վերք։

Դեպքը տեղի ունեցել Սպիտակ քաղաքում գործող գազալցակայաններից մեկում, և այդ տղամարդուն առաջինը օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցները, ու պետք է արժանին մատուցել նաև «Սպիտակ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին, ովքեր հերթական անգամ ապացուցել են, որ հավատարիմ են Հիպոկրատի երդմանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում