ՄամուլՏեսանյութ

Սգո օրը հրավառություն կազմակերպած անձը հայտնաբերվել է (Տեսանյութ)

Սգո օրը հրավառություն կազմակերպած անձը հայտնաբերվել է (Տեսանյութ)

Օգոստոսի 17-ի երեկոյան ոստիկանություն մի քանի ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում հրավառություն է։

Bavnews.am-ը ոստիկանությունից տեղեկանում է՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հրավառությունը կատարվել է Վրացական փողոցում։ Կարճ ժամանակ անց հայտնաբերվել է նաեւ իրականացնողը, որը օտարերկրացի է։

otarerkraci hravarutyun

Նա իրավապահներին ներկայացրել է հրավառության նյութերի դատարկ արկղը եւ հայտնել, որ տեղյակ չի եղել, որ օգոստոսի 17-ից 18-ը Հայաստանում հայտարարված են սգո օրեր։

Իրականացվել է վարչական վարույթ, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում