Մամուլ

Ռուս-ուկրաինական պատերազմում հայ տղա է զոհվել

Ցավով տեղեկացնում ենք, որ ռուս-ուկրաինական հակամարտությունում զոհվել է մեր համագյուղացի՝ Արշալույս Վարդանի Սեխլեյանը։ Այս մասին հայտնում է ֆեյսբուքյան օգտատեր Վարազդատ Բոյաջյանը։

Արշալույս Սեխլեյանը ծնվել է 1987 թվականին Փանիկ գյուղում:

Սովորել և ավարտել է Փանիկի միջնակարգ դպրոցը:

90- ական թվականներին ծնողների հետ միասին, բնակություն են հաստատել Եկատերինբուրգում:

Նա ընդամենը 39 տարեկան էր, ամբողջ կյանքը դեռ առջևում, սակայն տեղի ունեցավ այս ցավալի իրողությունը:

Ցավակցում ենք ծնողներին, քույրիկին, հարազատներին, բոլոր Սեխլեյաններին:

Ննջիր խաղաղությամբ Ապեր ջան, Աստված հոգիդ լուսավորի:

Հոգեհանգիստը՝ ապրիլի 6-ին Եկատերինբուրգի Հայկական եկեղեցում ժամը 16:00-ի:

Հուղարկավորությունը ապրիլի 7-ին Սրեդնոուրալսկի գերեզմանատանը ժամը 13:00-ին:

Կիսվեք ձեր էջում