Մամուլ

Ռուսաստանն արգելել է Հայաստանից կենդանիների, թռչունների և ձկների ներմուծումը

Aysor.am-ը գրում է․ Ռոսսելխոսնադզորը հունիսի 14-ից արգելել է Հայաստանից ցանկացած տեսակի կենդանիների, թռչունների, սողունների, երկկենցաղների և հիդրոբիոնտների մուտքը երկրի տարածք:

Սահմանափակումները տարածվել են Հայաստանից ցանկացած տեսակի կենդանիների, թռչունների, սողունների, երկկենցաղների և հիդրոբիոնտների վրա: Բացառություն են կազմում անձնական օգտագործման համար տերերի կողմից երկիր բերված կենդանիները՝ երկու գլխից ոչ ավելի:

Որոշումն ընդունվել է «ՌԴ տարածքը մարդու և կենդանիների համար ընդհանուր առավել վտանգավոր վարակներից պաշտպանելու համար»:

Աղբյուր՝ Aysor.am

Կիսվել էջում