Ռուսաստանը խստացնում է քաղաքացիության տրամադրման կարգը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգի վերաբերյալ։
Օտարերկրացիները պարտավոր են ներկայացնել տեղեկանք դատվածության բացակայության կամ ունեցած դատական վճիռների մասին։
Այդ փաստաթուղթը պետք է տրված լինի դիմողի հայրենի երկրի իրավասու մարմնի կողմից և չպետք է հին լինի երեք ամսից ավելի։
Սակայն Ուկրաինայից տեղափոխված քաղաքացիները մինչև 2028 թվականի հունվարի 1-ը ազատված են այս պահանջից։



