Ասիական «մարդասպան» իշամեղուների հարձակման վտանգ է սպասվում
Մեծ Բրիտանիան ամռան ամիսներին կարող է ենթարկվել ասիական իշամեղուների հնարավոր տարածման վտանգի։
Պատճառը բարձր ջերմաստիճաններն են, որոնց պայմաններում, այսպես կոչված «մարդասպան» իշամեղուների պոպուլյացիան կարող է զգալիորեն աճել։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Ըստ բրիտանական Օդերևութաբանական ծառայության կանխատեսումների՝ ընթացիկ տարին կարող է լինել ամենաշոգ տարիներից մեկը դիտարկումների պատմության ընթացքում։
Որպես հիմք նշվում է նաև բրիտանական կլիմայի համար ոչ բնորոշ տաք գարունը։
Մասնագետների գնահատմամբ՝ ոչ միայն կարող է աճել իշամեղուների թվաքանակը, այլ նաև ընդլայնվել դրանց տարածման աշխարհագրությունը։
Ասիական իշամեղուները համարվում են լուրջ սպառնալիք տեղական էկոհամակարգերի համար, հատկապես՝ մեղրատու մեղուների նկատմամբ։
Այդ պատճառով մասնագետները կոչ են անում իշխանություններին ակտիվ միջոցներ ձեռնարկել դրանց տարածումը սահմանափակելու ուղղությամբ։



