Մամուլ

Ջուրը թանկանում է՝ տարեվերջին պետական պարտքը նորից աճելու է

Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ իշխանությունները միտումնավոր են այս հարցը ներառել չզեկուցվող որոշումների մեջ․

«Քանի որ կա արտահերթ ընտրությունների հավանականություն, իշխանությունները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի հանրային դժգոհությունը չմեծացնեն, առանց այն էլ այս դժգոհության բարձր մակարդակում։ Ի՞նչ ենարել նրանք․ ավելի վտանգավոր քայլ են արել։

Մի կողմից ջրի սակագինը 25 դրամով բարձրացնում են՝ 180-ից դարձնելով 205 դրամ, բայց միևնույն ժամանակ, որպեսզի մարդն իր վրա չզգա, Կառավարությունն ասում է՝ ես 1,1 միլիարդ սուբսիդիա եմ հատկացնում։

Որտեղի՞ց է հատկացնում։ Կամ մարդուց հարկը հավաքագրում, հետո տանում այդ մարդուն խաբելով, մի օղակ ավելացնելով վճարում է կատարում բնակչի փոխարեն կամ լրացուցիչ պարտք է ներգրավում։

Քանի որ պարտքերը Հայաստանի Հանրապետության չունեն որևէ հիմնավորվածություն ու չունեն որևէ ներդրումային ծրագիր, որով կարճաժամկետ եկամուտ կապահովվի, դուրս է գալիս,որ քաղաքացու այսօրվա վճարվելիք գումարը հետաձգում է պարտքի միջոցով։

Այսինքն՝ այսօր քաղաքացին վճարում է 205 դրամ, բայց անմիջապես իր գրպանից 205 դրամ դուրս չի գալիս, ապագայում պարտքի փակման տեսքով է դուրս գալու՝ հարկերով, այլ միջոցներով ու գործիքակազմով։

Հետևաբար իրենք նորից մանր ժուլիկություն են իրականացնում, իրականում ՀՀ քաղաքացու վրա ավելանում է գումարը, բայց վճարման ժամկետը հետաձգվում է, այլ բան տեղի չի ունենում»,- ասաց Նաիրի Սարգսյանը։

Նրա խոսքով՝ նման որոշման հետևանքով տարեվերջին պետական պարտքը նորից աճելու է։

Կիսվել էջում