Մամուլ

Ադրբեջանական հեռուստաալիքը նշել է՝ ինչու չի ցուցադրել Արայիկ Հարությունյանի հարցազրույցը

Ադրբեջանական հեռուստաալիքը նշել է՝ ինչու չի ցուցադրել Արայիկ Հարությունյանի հարցազրույցը

Ադրբեջանական AzTV հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի հրապարակել Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցը։

Նշենք, որ հեռուստաալիքը շաբաթներ առաջ տարածել էր հարցազրույցի անոնսը՝ նշելով, որ այն եթեր կհեռարձակվի մարտի 28-ին։

Հեռուստաալիքը պարզաբանել է, որ «այժմ նպատակահարմար չի գտնում այն հրապարակել»։ Միևնույն ժամանակ, հեռուստաալիքի ներկայացուցիչն ասել է, որ հարցազրույցը կհրապարակվի, իսկ թե երբ՝ հայտնի չէ։

Կիսվել էջում