Մամուլ

Ջերմաստիճանը կնվազի. հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Ջերմաստիճանը կնվազի. հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում այսօր ցերեկը, հուլիսի 25-ին, 26-ի գիշերը սպասվում է, 26-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Հուլիսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Մարզերում այսօր և հուլիսի 26-ի ցերեկը առանձին շրջաններում, հուլիսի 25-ին, 26-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Հուլիսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-ի ցերեկը, 25-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 26-28-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Լեռնային Ղարաբաղում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առաջիկա 5 օրվա եղանակային և հելիոերկրաֆիզիկական կանխատեսումներին ծանոթացեք այստեղ

Կիսվել էջում