ՄամուլՏեսանյութ

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել վարձկան ահաբեկիչներին (Տեսանյութ)

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել վարձկան ահաբեկիչներին (Տեսանյութ)

Արցախի ՊԲ-ն նոր տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է հայկական ԶՈՒ-ն ոչնչացնում Ադրբեջանի բանակում կռվող վարձկան ահաբեկիչներին:

Նշենք նաև, որ թշնամին շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ։

ռազմական տանկեր

«Թշնամական ուժերը ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունի, Մարտակերտ քաղաքն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կատարել առաջադրված մարտական խնդիրը՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահպանելով վերահսկողության ներքո», նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում