Մամուլ

Արցախում ոչնչացվել է Թուրքիայի հովանավորյալ «Ալ Համզա» դիվիզիայի հրամանատարը և 18 վարձկաններ

Արցախում ոչնչացվել է Թուրքիայի հովանավորյալ «Ալ Համզա» դիվիզիայի հրամանատարը և 18 վարձկաններ

Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) հայտնում է, որ թուրքական կառավարության կողմից Սիրիայից Ադրբեջան ուղարկված և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կռվող վարձկաններից ոչնչացվել է Թուրքիայից աջակցություն ստացող «Ալ Համզա» դիվիզիայի հրամանատարը, և ևս 18 վարձկաններ։

Ալ Համզա

SOHR-ի աղբյուրների համաձայն՝ «Ալ Համզա» դիվիզիայի հրամանատարը հիմնականում պատասխանատու էր Լեռնային Ղարաբաղում «Ալ Համզա» դիվիզիայի խմբերին առաջնորդելու և ղեկավարելու համար:

Ինչպես հայտնում է Կենտրոնը, Թուրքիայի կողմից աջակցություն ստացող խմբավորումների շրջանում ոչնչացված վարձկանների ընդհանուր թիվը առնվազն 188 է, որոնց մի մասի մարմինները տեղափոխվել են Սիրիա, իսկ մյուսներինը մնացել են Ադրբեջանում:

Նշվում է, որ միայն վերջին մի քանի օրվա ընթացքում SOHR-ի ակտիվիստներն արձանագրել են 36 վարձկանների մահը։

Կիսվել էջում