ՄամուլՏեսանյութ

Թշնամին շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ (Տեսանյութ)

Թշնամին շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ (Տեսանյութ)

ԱՀ պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել թշնամու կորուստների վերաբերյալ։

Նշենք, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր:

ռազմական տանկեր

Երեկոյան թշնամական ուժերը ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունի, Մարտակերտ քաղաքն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կատարել առաջադրված մարտական խնդիրը՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահպանելով վերահսկողության ներքո:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով