Մամուլ

Պատրաստվում եմ ԱԺ խորհրդին առաջարկել Վալենտինա Մատվիենկոյին շնորհել ԱԺ պատվո մեդալ. Արարատ Միրզոյան

Պատրաստվում եմ ԱԺ խորհրդին առաջարկել Վալենտինա Մատվիենկոյին շնորհել ԱԺ պատվո մեդալ. Արարատ Միրզոյան

Մեր հայրենակցուհի Մարալ Նաջարյանը ազատվեց ադրբեջանական գերությունից և արդեն գտնվում է Լիբանանում։

Այս կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով արձագանքեց Տաթև Հայրապետյանի կողմից նախաձեռնած ԱԺ բոլոր կին պատգամավորների նամակին և անձամբ իմ խնդրանքին՝ միջնորդի դեր ստանձնել Մարալին օր առաջ ազատելու գործում։

Մարալ Նաջարյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Պատրաստվում եմ ԱԺ խորհրդին առաջարկել տիկին Մատվիենկոյին շնորհել ԱԺ պատվո մեդալ։

Կիսվել նյութով