Մամուլ

Մարալ Նաջարյանն արդեն Բեյրութի իր տանն է (ֆոտո)

Մարալ Նաջարյանն արդեն Բեյրութի իր տանն է (ֆոտո)

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լիբանանահայ Հակոբ Հավատյանը եւ լուսանկար է հրապարակել:

«Ազրպէյճանի Կողմէ գերեվարուած լիբանանահայ Մարալ Նաճարեան հասաւ Լիբանան:

Ազրպէյճանական բանակին կողմէ գերեվարուած լիբանանահայ Մարալ Նաճարեան՝ Միջազգային կարմիր խաչին եւ Լիբանանի արտաքին գործոց նախարարութեան հետ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունիին հետապնդումներուն եւ հետեւողական աշխատանքին շնորհիւ ազատ արձակուեցաւ եւ արդէն իսկ կը գտնուի Լիբանան։

maral najaryan

Երկար ատենէ ի վեր Ազրպէյճանի մէջ գտնուող Մարալ Նաճարեան, որ արցախեան վերջին պատերազմէն օրեր ետք գերի ինկած էր, արդէն իսկ կը գտնուի Լիբանանի իր բնակարանը, ուր շրջապատուած է ՀՅԴ-ի շրջանի պատասխանատու ընկերներուն կողմէ»։

Ավելի վաղ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, որ գերեվարված Մարալ Նաջարյանն արդեն Լիբանանում է:

Կիսվել նյութով