Մամուլ

Ադրբեջանի ԱԳՆ-ն Մարալ Նաջարյանին ազատելու որոշման մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն Մարալ Նաջարյանին ազատելու որոշման մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն Մարալ Նաջարյանին ազատելու որոշ մանրամասներ է ներկայացրել: Երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան հայտնել է, որ Նաջարյանը մարտի 10-ին ազատվել է: «Ցանկանում ենք նշել, որ Նաջարյանը նախընտրել է վերադառնալ ոչ թե Հայաստան, այլ Լիբանան: 

Հարկ է նշել, որ ռուսական կողմի հետ քննարկումների արդյունքում չի հաջողվել Նաջարյանին ուղարկել Ռուսաստանի տարածքով, քանի որ նա Լիբանանի քաղաքացի է: Ուստի Նաջարյանը Լիբանան է ուղարկվել Թուրքիայով:

maral najaryan beyru

Ցանկանում ենք նաեւ նշել, որ ներկայումս Ադրբեջանում չեն պահվում հայկական ծագմամբ կանայք»,- հավաստիացրել է նա, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ Մարալը գերեվարվել էր նոյեմբերի 10-ին Բերձորում, որտեղ գնացել էր անձնական իրերը վերցնելու: Նշենք, որ Մարալ Նաջարյանը Լիբանանի եւ Հայաստանի քաղաքացի է:

Կիսվել էջում