Մամուլ

«Պատերազմը կարող է ավարտվել»․ Զելենսկին ժամկետ է նշել

Դիվանագիտությունը կարող է հանգեցնել պատերազմի ավարտին՝ դեկտեմբերին ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովից մինչև 2027 թվականի ամառվա վերջն ընկած ժամանակահատվածում։

Դիվանագիտական ճանապարհով պատերազմն ավարտելու «հնարավորությունների պատուհանը» ձգվում է ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովից մինչև 2027 թվականի ամառվա ավարտը, քանի որ դրանից հետո ԱՄՆ-ում կմեկնարկի նախագահական ընտրությունների գործընթացը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ հենց այդ ժամանակահատվածն է ամենաակտիվ փուլը, երբ դիվանագիտությունը կարող է հանգեցնել պատերազմի ավարտին։

Նա նշել է, որ եթե բանակցող կողմերը չհասցնեն համաձայնության գալ մինչև ԱՄՆ-ում ընտրությունների մեկնարկը, դրա պատճառը լիովին հասկանալի կլինի։

Զելենսկին ընդգծել է, որ Պուտինը ցանկանում է մշտապես ուժ ցուցադրել, չի ցանկանում գնալ որևէ երկխոսության և ձգտում է առավելագույն էսկալացիայի։

Ուկրաինայի նախագահի փոխանցմամբ՝ այս հարցը իրենք քննարկում են նաև եվրոպացի գործընկերների հետ։

Կիսվեք ձեր էջում