Մամուլ

Չինական կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 493-ի․ վարակման նոր դեպք են գրանցել Կանադայում

Չինական կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 493-ի․ վարակման նոր դեպք են գրանցել Կանադայում

Վերջին տեղեկություններով՝ հաստատված է 24 555 դեպք, որոնցից 3223-ը (13 տոկոսը) կրիտիկական վիճակում են:

Ինչպես հայտնում է worldometers.info-ն, 907 պացիենտներ կորոնավիրուսային վարակից արդեն բուժվել են:

Չինաստանի Առողջապահության ազգային կոմիտեի տվյալներով՝ կորոնավիրուսի հետեւանքով մահացած մարդկանց գրեթե 80 տոկոսը 60 տարեկանից մեծ էր, 75 տոկոսի մոտ եղել են քրոնիկական հիվանդություններ՝ դիաբետ կամ սիրտ-անոթային հիվանդություններ:

Կոնորավիրուսի բռնկման էպիկենտրոնն է չինական Ուհան քաղաքը, բայց վարակման դեպքեր են գրանցվել աշխարհի 28 երկրներում:

Ինֆեկցիայի նվազագույնը 10 նոր դեպք են հայտնաբերել Տոկիոյից ոչ հեռու Յոկոգամայի նավահանգստում զբոսաշրջային նավում. նավում է եղել Հոնկոնգից 80-ամյա տղամարդ, որը վարակված էր եւ վարակել է մյուսներին: Ճապոնիայի իշխանությունները կարանտին են սահմանել այդ նավի 3700 ուղեւորների համար՝ վարակի տարածում թույլ չտալու համար:

Նոր դեպք են գրանցել նաեւ Կանադայում՝ նա 50 տարեկան կին է, ում մոտ էին եկել Ուհանից ազգականները:

Կիսվել էջում