Մամուլ

«Աբսուրդի ժանրից է». Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու փաստաբանը՝ առաջադրված մեղադրանքի մասին

«Աբսուրդի ժանրից է». Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու փաստաբանը՝ առաջադրված մեղադրանքի մասին

News.am-ը գրում է, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման դատարանի որոշումը կբողոքարկվի։

Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողի հետ զրույցում հայտնեց Մովսիսյանի փաստաբան Գոռ Գեւորգյանը։

Նշենք, որ երեկ առաջին ատյանի դատարանը բավարարեց Քննչական կոմիտեի կողմից ներկայացված կալանավորման միջնորդությունը։

«Բողոքարկելու ենք կալանավորումը։ Ասեմ, որ առաջադրված մեղադրանքի հետ Դավիթ Մովսիսյանը որեւէ կապ չունի, աբսուրդի ժանրից է, կտրված իրավական հիմնավորումից, մեղադրանքի էությունը որ կարդաք ու համադրեք փաստերի հետ, կտեսնեք, որ միայն կամայանական է։ Կան շատ խախտումներ»,- ասաց փաստաբանը։

Նշենք, որ Դավիթ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:

Նրա պաշտպան Աշոտ Ապրեսյանն ասել էր, որ Մովսիսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ճանաչում։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ասել էր, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է։

Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել էջում