Աշխարհ

Ուղևորատար անօդաչուն առաջին հաջող թռիչքն է իրականացրել (Տեսանյութ)

Workhorse ընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում SureFly ուղևորատար անօդաչու թռչող սարքը մի քանի մետրի չափով օդ է բարձրանում: Ինչպես նշել են նախագծի հեղինակները՝ դա մեծ ձեռքբերում էր և ազդակ այդ ոլորտում հետագա ծրագրերի իրականացման համար: Այդ մասին տեղեկացնում է socportal.info-ն:

Ընկերությունը հույս ունի, որ 2020 թվականին ուղևորատար սարքը կկարողանա մրցակցել օդային տաքսի Uber-ի և այլ ընկերությունների հետ, ովքեր նախատեսում են նման փոխադրամիջոցներ արտադրել:

«Այն ստեղծվել է, որպեսզի լինի ավելի էժան, անվտանգ և թեթև, քան ուղղաթիռը: Պատճառը, որով յուրաքանչյուրը չունի սեփական ուղղաթիռ կապված է այս երեք խնդիրների հետ: Մենք կարծում ենք, որ եթե դուք կարողանաք գնել որևէ բավականաչափ էժան, թեթև և անվտանգ բան, ապա անպայման կանեք դա»,- նշել է SureFly ընկերության տնօրեն Սթիվ Բյորնսը:

Նյութի աղբյուրը՝ 1in.am

Կիսվել էջում