Մամուլ

Ուղղաթիռն էլ սարքել են «Յանդեքս» տաքսի, ուղղաթիռով դժվա՞ր էր էրեխեքի դիերը տեղափոխեին

Ուղղաթիռն էլ սարքել են «Յանդեքս» տաքսի, ուղղաթիռով դժվա՞ր էր էրեխեքի դիերը տեղափոխեին

Hraparak.am-ը գրում է․ Գերիների և անհետ կորածների հարազատները այսօր նորից կառավարության շենքի դիմաց են։ Քրոջ որդուն փնտրող Էմիլ Սարգսյանը ուրբաթ և շաբաթ օրերին մասնակցել է ՊՆ-ն շրջափակելու գործողություններին, սակայն ԳՇ պետի հետ հանդիպման չի գնացել։

«Ես գիտեի իրանց պատասխանը, դրա համար էլ ես պայքարում էի էնքան, որ միշտ ծնողների հետ լինեմ, մեկս մյուսի կողքը լինենք։ Էս պայքարն էլ, որ մարդիկ տեսնեն, գան։ Թե չէ հանդիպելու նպատակը չեմ գտել, որովհետև նույն բանն ու լոլոն էին ասելու»,-ասաց անհետ կորածի կամ գերու քեռին։

Հիշեցնենք, որ ՊՆ-ի երկօրյա շրջափակումից հետո ծնողները հայտարարեցին՝ ԳՇ պետն ասում է, որ ոչ մի լիազորություն չունի, անորոշ վիճակ է, հարցն էլ՝ օդում կախված։ «Գոնե կարանային ասեին՝ մի քիչ էլ դիմացեք, մենք հարց լուծենք։

Մարդիկ պարզ ասում են՝ մենք ոչ մի բան չենք կարա անենք։ Ինչ անելու ա, Ալիևն է անելու, Ալիևը կտա, կբերենք, չտա, չենք բերի։ Էդ ա վիճակը։ Հիմա էլի, տականք։ Նստել են, որ ի՜նչ։ Ուղղաթիռն էլ սարքել են «Յանդեքս» տաքսի։

pn

Էդ ուղղաթիռով դժվա՞ր էր գնային Կապան, Գորիս, դիերը որ տեղափոխեին էրեխեքի։ Էդ վախտ ծախսեր ունեին անելու։ Իսկ իրենց էդ փափուկ նստած տեղերի համար փախցնում էին, իրենց մոտ խուճապ էր, երկու օր չէին դիմանում, նենց էին վերտալյոտը փախցնում, ոնց որ պատերազմ էր սկսել։ Բա էս ծնողները 6-7 ամիս ի՞նչ անեն»։

Էմիլը անդրադարձավ նաև Մուրադովի հայտարարությանը։ «Ասում էր՝ խաբում են, խի՞ են ժողովրդին մոլորության մեջ գցում, ես լրիվ ուրիշ աշխատանքային այցով եմ եկել»։

Նաև Էմիլ Սարգսայնը համացանցից տեղեկացել է իշխանական կայքերի մեկնաբանություններին, թե Ռոբերտ Քոչարյանը չի թողել։ «Իրա վաղեմի ընկերը ադրբեջանցի, իրար հետ կապի են դուրս եկել, ասել ա՝ ռեյտինգս կգցվի։ Ամեն կերպ ընենց արեք` գերիներին չտաք, մինչև պաշտոնի գալը, որ հետո ռեյտինգ բարձրացնի մարդը։ Բա էտի ոնց հասկանանք»,-ասաց։

Իսկ գուցե հակաքարոզչությո՞ւն է։ Գերեվարվածի հարազատն ասաց․ «Իսկ ինչի՞ չեք մտածում, որ էն էլ ուրիշ ձևի քարոզչություն ա։ Ես ոչ մեկին էլ արդեն չեմ հավատում, ով ուզում ա լինի։ Ես ինձ եմ հավատում ու վերջ»։

Ինչպես հայտնի է՝ Ծառուկյանի որդու շքեղ հարսանիքը ու 40 րոպեանոց հրավառությունը զայրացրել են զոհվածների, անհետ կորածների հարազատներին։ Հարցրեցինք նաև Էմիլի կարծիքը։ Վերջինս զայրացավ․ «Ախպեր, ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ է անում։ Հարսանիք կանեն, չեն անի, թող բախտավոր լինեն բոլոր էրեխեքը, ով ինչ դիմացինին է ուզում, թող լցնի իր ծոցը»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով