Մամուլ

38-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ հորեղբորն անզգուշությամբ մահ պատճառելու համար

38-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ հորեղբորն անզգուշությամբ մահ պատճառելու համար

Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչի մահվան հանգամանքերը պարզելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից՝ նշելով, որ տվյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. մարտի 5-ին, որի հիման վրա դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը Գյումրի քաղաքի Մ. Սարգսյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է նույն հասցեում բնակվող 63-ամյա բնակչի դին:

Արտաքին զննությամբ տուժածի գլխի շրջանում հայտնաբերվել են արնանման հետքեր և քերծվածքներ:

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչի մահվան հանգամանքերը պարզելու ուղղությամբ:

vostikanutyun dzerbakalutyun

Տվյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. մարտի 5-ին, որի հիման վրա դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը Գյումրի քաղաքի Մ.Սարգսյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է նույն հասցեում բնակվող 63-ամյա բնակչի դին: Արտաքին զննությամբ տուժածի գլխի շրջանում հայտնաբերվել են արնանման հետքեր և քերծվածքներ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նույն օրը հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժածի եղբոր՝ 1984թ. ծնված որդին: Վերջինս հարցաքննվել է դեպքի հանգամանքների շուրջ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Կիսվել նյութով