Շոու-բիզնես

Ո՞վ է «Սուպեր հերոս տատի» երգով հայտնի դարձած բալիկը

«Ես պրոբլեմ չունիմ, իմ կողքին է իմ տատին»… Գյումրվա բարբառով հնչող «Սուպեր հերոս տատի» ռիթմիկ ու զվարճալի երգը վերջին շրջանում դարձել է սոցիալական ցանցերի ամենաթրենդային կատարումներից մեկը։

Համացանցում հայտնի բազմաթիվ բլոգերներ և հազարավոր օգտատերեր այս երգի հնչյունների ներքո տեսանյութեր են հրապարակել իրենց սոցիալական էջերում՝ նպաստելով դրա մեծ տարածմանը։

Մեկ երգով համացանցի ուշադրությունը գրաված փոքրիկ երգիչը Արսեն Հարությունյանն է։

Երգի տեսահոլովակի նկարագրության մեջ նշվում է. «Արսենի տատիկը իսկական սուպեր հերոս է և միշտ հայտնվում է այնտեղ, որտեղ վտանգ է տեսնում։

Նա պատրաստ է պատին գամել յուրաքանչյուրին, ով կփորձի վնասել իր սիրելի թոռնիկին՝ ինչպես մեր բոլորի տատիկները»։

Ինչպես երևում է Արսենի սոցիալական ցանցերի էջերից, նրա ամենամեծ հետաքրքրություններն են բռնցքամարտը, ֆուտբոլը և երգը։

Թեև Արսենը բնակվում է Հայաստանից դուրս, երգի մեծ հաջողությունից հետո նա հայտնել է, որ շուտով այցելելու է հայրենիք։

Կիսվեք ձեր էջում