Ավտովթար «Կիլիկիա» ավտոկայանի մոտ․ մեքենան գլխիվայր շրջվել է
Այսօր՝ հուլիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում, ժողովրդին հայտնի «Կիլիկիա» ավտոկայանի հարևանությամբ, բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Բախման հետևանքով «ՎԱԶ-2106»-ը գլխիվայր շրջվել է։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։




