Մամուլ

Ոստիկանները հայտնաբերել են 60-ամյա տղամարդուն դաժան ծեծի ենթարկած 30-ամյա կասկածյալին․ Լուսանկարները 18+

SHAMSHYAN.comի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության ծառայողները՝ քրեական վարչության պետ Վարդան Խաչատուրյանի, և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ, օպերատիվ-հետախուզական հսկայածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերել են օգոստոսի 17-ին Ծաղկաձոր քաղաքում Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Արթուր Թ․-ին դաժան ծեծի ենթարկած ու մարմնական ծանր վնասվածքներ պատճառած կասկածյալին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Հրազդանի բաժնում այդ օրը օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձորում մի քաղաքացի ծեծի էր ենթարկել մեկ այլ քաղաքածու։

Ոստիկանները, մեկնելով Ծաղկաձոր քաղաք, ծեծած քաղաքացուն չեն հայտաբերել, իսկ նշված վայրից ծայրահեղ ծանր վիճակում նախ Հրազդան բժշկական կենտրոն, ապա Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Կոտայքի քրեական և Հրազդանի համայնքային ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արթուր Թ․-ն է։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, իրավապահները հսկայական աշխատանքի արդյուքում պարզել են, որ նրան ծեծի է ենթարկվել Հրազդան քաղաքի բնակիչ 30-ամյա Վահե Ա.-ն, ու կարճ ժամանակում հայտնաբերում են նրան, ապա բերման ենթարկում ոստիկանության Հրազդանի բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինը փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքն է ծեծի ենթարկել Արթուր Թ.-ին։

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Վահե Ա.-ի հետ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ և քննիչի որոշմամբ Վահե Ա․-ն ձերբակալվել է և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։

Գլխավոր լուսանկարում 60-ամյա տղամարդուն ծեծի ենթարկած Վահե Ա․-ն է

cec
cec 1
cec 2
Կիսվեք ձեր էջում