Մամուլ

Ոստիկանական օպերացիա Ապարանում

Ոստիկանական օպերացիա Ապարանում

Shamshyan.com-ի տեղեկություններով, վերջին շաբաթներին ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Ապարանի, Աշտարակի, Թալինի ոստիկանության բաժինների ծառայողները՝ համագործակցելով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի՝ Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողների հետ, ստացված օպերատիվ տվյալներով, հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր:

Որոշ դեպքերում էլ մարզի բնակչության հետ անցկացնելով բացատրական աշխատանքները տվել են իրենց արդյունքները. քաղաքացիներն ինքնակամ տարածքային ոստիկանության բաժիններ են ներկայացրել իրենց մոտ պահվող զենք-զինամթերք:

Վերջին օրերի ընթացքում ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ հսկայածավալ աշխատանքներ է կատարվել ոստիկանության Ապարանի բաժնի կողմից:

vostikanutyun dzerbakalutyun

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ «Զինանոց-2022» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի՝ Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողների հետ, Վանաձոր-Մարգարա-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածից՝ սառը զենք պահելու և կրելու կասկածանքով ոստիկանության Ապարանի բաժին են հրավիրել Երևանի բնակիչ, 44-ամյա Վահագն Գ.-ին:

Վերջինս եղել է Toyota Forerunner մակնիշի ավտոմեքենայով:

Փաստի առթիվ ոստիկանության Ապարանի բաժնում նախապատրաստված նյութերը և Վահագն Գ.-ի կողմից ոստիկաններին ներկայացված դանակը ուղարկվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ վարույթ նախաձեռնելու հարցը պարզելու համար:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Վահագն Գ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Արարատ-Գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես ֆինանսական տնօրեն:

Կիսվել էջում