Մամուլ

Ինչո՞ւ չի կարելի լողալ ջրավազաններում, որտեղ բադեր կան

Ինչո՞ւ չի կարելի լողալ ջրավազաններում, որտեղ բադեր կան

Մաշկաբան Յուլյա Մելնիկովան զգուշացրել է այն ջրավազաններում լողալու վտանգների մասին, որոնցում բադեր են լողում։ Նրա խոսքով՝ մարդը կարող է վարակվել ցերկարիոզով, որն առաջացնում է կոկորդի այտուց, այս մասին գրում է News.am-ը, հղում անելով «Росийская газета»-ին։

«Հիվանդությունը կոչվում է ցերկարիոզ, «ջրային եղինջ» կամ «բադային տիզ»: Այն ուղեկցվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, մաշկի քորով, կարմիր բշտիկների առաջացմամբ եւ կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել՝ ընդհուպ կոկորդի այտուց»,- պարզաբանել է մաշկավեներոլոգը։

bader

Նրա խոսքով՝ բադերը եւ այլ ջրային թռչուններ «թռչող առնետներ» են, որոնք կարող են ճիճուների թրթուրներ կրել։ Մելնիկովան նշել է, որ վարակի տարածման վտանգը մեծանում է, եթե ջուրը տաք է կամ լճացած։

Նա նաեւ պարզաբանոլ է, որ ցերկարիոզը առավել մեծ վտանգ է ներկայացնում փոքր երեխաների համար, հայտնում է NEWS.ru-ն։

Կիսվել էջում