ՄամուլՏեսանյութ

Ինչպես է պարեկային ծառայողը բերման ենթարկում դատախազ Էդգար Պետրոսյանին (Տեսանյութ)

Ինչպես է պարեկային ծառայողը բերման ենթարկում դատախազ Էդգար Պետրոսյանին (Տեսանյութ)

168.am-ը տիրապետում է տեսանյութին, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ միայնակ պարեկն Էդգար Պետրոսյանի սեփականություն հանդիսացող տարածքից, առանձնատան բակից տառացիորեն առևանգում է վերջինիս:

Տեսանյութի ուսումնասիրությունից էլ պարզ է դառնում, որ պարեկը, ով ի պաշտոնե պետք է օրինական գործողությունների կողմնակից լինի ու առաջնորդվի օրենքի տառով, գալիս է ու Էդգար Պետրոսյանին իր առանձնատան բակից գողանում, տանում է:

Ըստ մամուլում հրապարակված լուրերի՝ Էդգար Պետրոսյանը ոչ թե հրաժարվել է կանգնել, այլ ասել է՝ վատ է զգում, թող գա իր հետևից, մինչև տեղ հասնի, ու կարող են կազմել արձանագրությունը:

edgar petrosyan

Պարեկը մեր տեղեկություններով՝ իսկապես մենակ է եղել ու կատարել է ոչ իրավաչափ գործողություններ: Դատախազը բացատրել է՝ իր արարքներում դիտավորություն չկա, սակայն պարեկին թերևս հասու չի եղել իրավական տերմինաբանությունը:

Փաստացի պարեկը միայնակ, ինչպես իր անձնական մեքենայով, սակայն, բնականաբար, ծառայողական մեքենայով, այնինչ պարեկները պետք է երկու հոգով ծառայություն իրականացնեն, գալիս է, ու քանի որ միայնակ առևանգել չէր կարող դատախազին, կիրառում է արցունքաբեր գազ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով