Մամուլ

Ողբերգական ավտովթար Սևանի գաղութի մոտ․ Opel-ը բախվել է ծառին․ զոհերին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Ողբերգական ավտովթար Սևանի գաղութի մոտ․ Opel-ը բախվել է ծառին․ զոհերին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 14։20-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 50 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և  հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։

Օպերատիվ են գործել նաև «Հրազդան» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։ Մահացածների դիերը օպերատիվորեն ժամանած դիատարին են մոտեցրել հրշեջ-փրլարարները։

Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանն ու նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս  Բագրատյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել էջում