Մամուլ

Շոգից անտառային հրդեհներ են բռնկվել

Ֆրանսիայում շարունակվող շոգի երրորդ ալիքի պայմաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Փարիզից մոտ 60 կմ հարավ-արևելք գտնվող Ֆոնտենբլո անտառում։

Իշխանությունների փոխանցմամբ՝ կիրակի երեկոյան կրակը ոչնչացրել էր շուրջ 300 հեկտար տարածք և շարունակում էր արագ տարածվել։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են հարյուրավոր հրշեջներ, երկու ջրատար ինքնաթիռ, ուղղաթիռներ և մեկ դիտորդական ինքնաթիռ։

Հրդեհի հետևանքով խաթարվել է A6 մայրուղու երթևեկությունը, իսկ Փարիզի Լիոնի կայարանից մեկնող գնացքների շարժը՝ արձակուրդային սեզոնի ընթացքում, ուշացել է։

Կիսվեք ձեր էջում